ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Պոլիտեխնիկի մեծագույն արժեքն ուսանողությունն է»

«Պոլիտեխնիկի մեծագույն արժեքն ուսանողությունն է»
23.12.2014 | 18:31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական կամերային թատրոնում ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ նախկին ՀՊՃՀ-ի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Նախարարը, շնորհավորելով ուսանողական խորհրդի 20-ամյակը, շեշտել է, որ պոլիտեխնիկի մեծագույն արժեքն ուսանողությունն է. «Որպես կրթության և գիտության նախարար, ով իր գործունեության ողջ ընթացքում առանձնահատուկ կարևորություն է տվել ուսանողության հասարարական ակտիվությանը, նրանց ազատ գործելու իրավունքին, ինձ համար կրկնակի հաճելի է լինել այստեղ: Որպես նախկին ուսանողական խորհրդի նախագահ` կարող եմ փաստել, որ ուսխորհուրդն անհատի ձևավորման համար մրցակցային ճանապարհի ամենակարևոր օղակներից է: Պոլիտեխնիկն այն բուհն է, որտեղ սովորողն իր հետ տանում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև նախևառաջ մտածողություն՝ մարդկային արժեքներ, ընկերություն, մարդասիրություն: Պոլիտեխնիկի մեծագույն արժեքը բոլոր ժամանակներում եղել և մնում է ուսանողությունը՝ իր բացառիկ կուռ համախմբվածությամբ և կառուցիկ ինժեներական մտքով»,- շնորհավորանքի խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են բուհի «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս». «Լավագույն բակալավր» մրցույթի արդյունքները: Բուհի ուսանողական խորհուրդը ՀՀ ԿԳ նախարարին հանձնել է ուսանողական խորհրդի հուշամեդալը՝ հաշվի առնելով Ա. Աշոտյանի` Հայաստանում ուսանողական կառույցների ձևավորման և կայացման գործում ունեցած ավանդն ու ներդրումը:
Ուսանողական խորհրդի տոնական միջոցառմանը ներկա են եղել նաև բուհի կառավարման խորհիդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ս. Նիկոյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանը:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ